Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ունեցել ենք խաղաղ օր, վերականգնում ենք տները. Տավուշի մարզպետ (տեսանյութ)

Մենք ունեցել ենք շատ խաղաղ օր և բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին, ինչքանով դա հնարավոր է,- ասում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Շինանյութերի մատակարարում է կատարվել։ Այսօր աշխատանքներն իրականացվել են Այգեպար գյուղում, շատ ակտիվ, վաղը կսկսվեն աշխատանքները նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։ Այսօր մենք ունեցել ենք շատ խաղաղ օր և բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին՝ որքանով դա հնարավոր է»,- նշեց մարզպետը։

Հայկ Չոբանյանի տեղեկացմամբ՝ սահմանին լարվածության աճին, բախումներին զուգահեռ շարունակվում են նաև ճանապարհաշինական և ջրամատակարարման մեծ ծավալի աշխատանքները։ Նրա խոսքով՝ միայն նախօրեին են որոշ չափով սահմանափակվել աշխատանքները՝ թշնամու կողմից հարվածային ԱԹՍ-ներ կիրառելու պատճառով։