A
A
Այգավան համայնքի մոտ գտնվող կամուրջը միակողմանի փակ է
Աջակցիր «Ա1+»-ինՄեկնարկել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 45+000 հատվածում՝ Արարատի մարզի Այգավան համայնքի մոտ գտնվող կամրջի նորոգման աշխատանքները։ Կամրջի նորոգումն իրականացվում է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից։ Աշխատանքներն ընթանալու են 90 օր։ Աշխատանքների անվտանգ և բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կամուրջը միակողմանի փակ է։ Կամրջի հատվածում տեղադրված են անվտանգության նշաններ։
Վարորդներին հորդորում ենք տվյալ ճանապարհահատվածում լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հասարակայնության հետ կապերի բաժին