A
A
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բոլոր վարակվածներն առողջացել են
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցներն այսպես են նշում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ տուն-ինտերնատում իրականացված կրկնակի թեստավորման վերջին պատասխանները փաստում են՝ բոլոր վարակվածներն առողջացել են:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս հաստատությունում իրականացված թեստավորման արդյունքում պարզվել էր, որ նոր կորոնավիրուսով վարակվել են 33 տարեցներ և 50 աշխատակից:
Բարեբախտաբար, այս պայքարում կորուստներ չենք ունեցել: