Բացել լրահոսը Փակել լրահոսը
1595257236_2
A A
Մարզեր

Գյումրիում 4 հարկանի ծննդատուն է կառուցվում (տեսանյութ)

Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի» հարեւանությամբ մեկնարկել են նոր ծննդատան կառուցման աշխատանքները: Հիմքը փորված է, շինարարներն արդեն մի քանի օր է անցել են հիմնային հատվածի կառուցման ու ամրացման փուլին:

Ծննդատան մասնաշենք կառուցելու վերաբերյալ առողջապահության նախարարի եւ շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի հիմնած հիմնադրամի միջեւ դեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում էր ստորագրվել փոխըմբռնման հուշագիր:

Ըստ այդմ՝ առողջապահության նախարարությունն աջակցել է ծննդատան կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացման գործում, իսկ ծննդատան նախագծման եւ կառուցման շինարարական աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի բարերարի ստեղծած հիմնադրամի միջոցներով:

Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում