Ադրբեջանը պետական մակարդակով ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել․ԱԽ քարտուղար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարության նիստից հետո անդրադարձավ դիտարկումներին, թե ինչու ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ որևէ տեղ գրած չէ՝ Արցախի Հանրապետություն:
«Հետաքրքիր է, որ նման հարց է առաջանում, դա ընկալումների խնդիր է, ինչու Արցախ, որովհետև այն ամբողջ քաղաքականությունը, որը վերջին երկու տարվա ընթացքում վարվել է ու այն տրամաբանությունը, որը դրվել է, ինչպես նաև օգոստոսի հինգին վարչապետի ելույթը Ստեփանակերտում հիմք ընդունելով՝ օգտագործել ենք հետևյալ ձևը»։
Գրիգորյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի՝ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին հայտարարությանը, պնդեց՝ Ատոմակայանը թիրախավորելու Ադրբեջանի հայտարությունները ամբողջովին տեղավորվում են ահաբեկչական պետության տրամաբանության շրջանակներում․
«Ադրբեջանը պետական մակարդակով ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել»:
Արմեն Գրիգորյանն ասաց, որ ակնկալում են, միջազգային հանրությանը արձագանքը Ադրբեջանի այս հայտարարության վեաբերյալ․
«Իհարկե, արդեն եղել են արձագանքներ, բայց սա ոչ միայն Հայաստանին է ուղղված, այլ նաև տարածաշրջանին է ուղղված, ուղղված է ամբողջ մարդկությանը, մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունն ավելի կոշտ կարձագանքի սրան»: