A
A
Լոռեցի լուսանկարիչը մարզի լուսանկարների արխիվ ստեղծելու նախաձեռնություն է սկսել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼուսանկարիչ Վահե Աղամյանի լուսանկարներն արդեն 10 տարի զետեղվում են «Լոռի, իմ սեր, իմ թախիծ» ֆեյսբուքի էջում ու հասանելի են բոլորին։
Դրանցում Լոռու շքեղ բնաշխարհն է, պատմամշակութային հարուստ ժառանգությունը, ճարտարապետությունը, լոռեցին՝ իր կենցաղով ու առօրյայով։
Լուսանկարիչը կարծում է, որ դրանք վաղն արդեն յուրօրինակ արժեք կարող են լինել։ Ու որոշել է ավելի համակարգված մոտենալ գործին ու լուսանկարների արխիվ ստեղծել։