Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը եկել է իշխանության նախկինների հետ պայմանավորվածությունների արդյունքում․ Մուշեղ Շուշանյան (տեսանյութ)

Եթե Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում նման թեկանածուի է առաջադրում, սա լավ նորություն է, որովհետև Կառավարությունը բացահայտում է իր իրական դեմքը հանրության և ժողովրդի առաջ։ Այս մասին այսօր «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի առաջադրմանը․

«Պարզ է, եթե իբր ՍԴ-ն նախկիններից մաքրելու համար պայքար էր մղվում, իրականում դա պայքարի իմիտացիա էր ՍԴ-ն նախկիններից ազատելու, նոր ազատ անկախ դատարան ձևավորելու, ու հանկարծ առաջադրվում է մի թեկնածու, որի հայրը 2008-2009 թվականներին Մարտի 1-ի գործերով եղել է դատական համակարգից քաղաքական հետապնդումների կուրացիան իրականացնող անձը, այստեղ ասելու բան չկա»։

Շուշանյանը վստահ է՝ իշխանությունը ցանկություն չունի վերականգնելու ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահությունը․

«Վարչապետ Փաշինյանը եկել է իշխանության, իմ խորին համոզմամբ, նախկինների հետ պայմանավորվածությունների արդյունքում, կոնկրետ պարտավորություններ է ստանձնել, և այդ պայմանավորվածությունը եղել է առկա հանցավոր համակարգը սրբորեն պահպանելը»,- ասաց նա։