A
A
Հուլիսի 15-31-ն ԱԻՆ-ը կատարել է 18 355 վարակազերծում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում:
Հուլիսի 15-31-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 18 355 վարակազերծում, որից 12 231-ը՝ մարզերում, 6 124-ը՝ Երևանում։
ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։