A
A
ՀԱՐՑՈՒՄ․ Ներհայաստանյան հանգիստը գոհացնո՞ւմ է հայաստանցիներին
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ այս ամռանը նախատեսված բոլոր ճամփորդությունները հետաձգվեցին, հայաստանցիները ստիպված են բավարարվել ներհայաստանյան հանգստով:
Մյուս կողմից էլ սա լավ հնարավորություն է ավելի լավ ճանաչել Հայաստանի գեղեցիկ անկյունները, նպաստել ներքին տուրիզմի զարգացմանը:
Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ ոլորտում ծանր իրավիճակ է, շատ հյուրատներ դատարկ են: Սակայն դրան զուգահեռ՝ ներհայաստանյան հանգստի գները կարծես թե ոչ չեն նվազում, ինչպես կանխատեսվում էր, ավելին, շատերը բողոքում են, որ նույնիսկ աճում են:
«Ա1+»-ը հարցում է անցկացնում, պարզելու համար, թե մեկնե՞լ են արդյոք հանգստի մեր հայրենակիցները եւ գո՞հ են ներքին տուրիզմից, թե՞ ոչ: