A
A
Արթուր Մեսչյանը հրաժարականի դիմում է գրե՞լ. Հայկ Մարությանի պարզաբանումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրաժարական կտա՞։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր հաստատեց այն տեղեկությունը, որ Արթուր Մեսչյանը ազատվում է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն․
«Պարոն Մեսչյանը իր պաշտոնավարման առաջին իսկ ասուլիսներից մեկում ասել է, որ պաշտոնավարելու է մոտավոր երկու տարի ժամկետով, այդ ժամկետը մոտենում է ավարտին, ինքը մնում է իր խոստմանը համաձայն։ Բնական է, որ նա պիտի հեռանա իր խոստմանը համաձայն»։
Ճարտարապետը դեռ պաշտոնավարում է։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերին է Արթուր Մեսչյանը նշանակվել Երևանի գլխավոր ճարտարապետ: