A
A
Կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմուլսարի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այստեղ ծեծկռտուք սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև: Վերջիններս բերման են ենթարկվում:
Նշենք, որ ակտիվիստները փակել են Ջերմուկ տանող միակ ճանապարհը, քանի որ ավելի վաղ Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել էր իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը:
Ակտիվիստները տնակները տեղադրել են մայթեզրին և շարունակում են պայքարը։
Ոստիկանները հորդորում են բացել ճանապարհը, իսկ քաղաքացիները շարունակում են կոչեր հնչեցնել առ այն, որ «Ամուլսարը սար է մնալու»։