Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մի քիչ անհասկանալի է նախագահի մոտեցումը. պատգամավորը` Վաղարշյանի առաջադրման մասին (տեսանյութ)

Անընդունելի է այն շեշտադրումը, որ հայրը զբաղեցրել է պաշտոն, տղան այլևս իրավունք չունի պաշտոն զբաղեցնելու: Այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո հայտարարեց պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը` անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի առաջադրմանը և դրան հետեւած քննադատություններին:

Ինչ վերաբերում է կոնկրետ  գործերով շահերի բախման խնդրին, Բաղդասարյանն ասաց` սա քննարկելի հարց է  պատգամավորների համար.

«Սահմանադրական մարմինները լիազորված են թեկնածու առաջադրելու, իսկ Ազգային ժողովը լիազորված է տվյալ թեկնածուին դրական կամ բացասական եզրակացություն տալու, և  կարծում եմ` այստեղ Ազգային ժողովի որոշելիքի դաշտում է լուծումը, ԱԺ-ն իր վերաբերմունքը կդրսևորի և՛ հարցերի, և՛ քվեարկությունների միջոցով»:

Բաղդասարյանը հայտարարեց, որ քվեարկության վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցությունը չունի միասնական մոտեցում:

Ինչ վերաբերում է թեկնածուների շուրջ բուռն քննադատություններին,  համոզմունք հայտնեց` ցանկացած իրավաբանի վերաբերյալ քննարկումներ կարող էին լինել:

Նախագահի կողմից երկրորդ անգամ Արթուր Վաղարշյանի առաջադրումն իբրեւ ՍԴ դատավորի թեկնածու պատգամավորի համար հասկանալի չէ.

«Մի քիչ անհասկանալի է նախագահի մոտեցումը, որ նույն թեկնածուին առաջադրում է` հասկանալով, որ ընտրողը նույնն է և ընտրողն արդեն իր որոշումը կայացրել է»,- ասաց նա: