Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Շաբաթ օրը Հայաստանից ինքնաթիռ կթռչի Լիբանան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբին իր զորակցություն է հայտնել բարեկամ Լիբանանի ժողովրդին՝ ուժերին ներածին չափով օգնելու պատրաստակամությամբ․ «Կառավարության անունից ցավակցում եմ մահացածների ընտանիքներին և վիրավորներին։ Լիբանանը հայկական սփյուռքի կարևոր օջախներից մեկն է։ Մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանն ու հայ համայնքին»։

Վարչապետը նշել է, որ այս պահին ՀՀ կառավարությունը թիրախային աջակցություն կցուցաբերի, իսկ ովքեր ցանկանում են անհատական նվիրատվություն ցուցաբերել, «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի կողմից հատուկ հաշվեհամար է բացված, նվիրատվություն կարելի է կատարել նաև «Առցանց դրամահավաքի հարթակ» հիմնադրամի կայքում․

«ՀՀ-ն կանգնած է Բեյրութի մեր հայրենակից քույրերի և եղբայրների կողքին, ամեն ջանք կգործադրվի նրանց օգնելու համար։ Այսօր որոշվել է, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը առաջիկայում կմեկնի Բեյրութ՝ մեր հայրենակիցների կարիքներին տեղում ծանոթանալու համար։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց՝ օգնություն տանող ինքնաթիռը Բեյրութ կմեկնի հավանաբար շաբաթ օրը։