Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Որտե՞ղ եք, պարոն Փաշինյան. Սիլվա Ադամյան (տեսանյութ)

Վարչապետի լռությունը արտահայտում է իշխող կուսակցության դիրքորոշումը Ամուլսարի հանքի շահագործման հարցում, - կարծում են «Մեկ առողջություն» կոալիցիայի անդամները։ Կոալիցիայի անդամ Սիլվա Ադամյանըմտահոգ է՝ ամեն պատեհ ու անպատեհ առիթի վարչապետը live-ով շփվում է քաղաքացիների հետ, հիմա ինչո՞ւ է լռում։ Նա համոզված է՝ այստեղ կան քաղաքական ամբիցիաներ։

 «Երբ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիների հետ հանդիպումներ էր ունենում, բոլորին հստակ համոզում էր, որ հանքի շահագործումը բացարձակապես անվնաս է։ Հիմա անիմաստ է այն հիմնավորումները, թե ինքը ոչնչից տեղյակ չէ։ Ամբողջ մեղքը հիմա էլ բարդում են քնչականի վրա։ Պարոն վարչապետ, հիմա դուք ուզում եք խաբել հանրությանը»,-ասում է նա։

Կոալիցիայի մյուս անդամ Մարիամ Բադալյանն էլ թեպետ անձնապես ճանաչում է Շրջակա միջավայրի նախարարության նորանշանակ նախարար՝   Ռոմանոս Պետրոսյանին, սակայն այդ նշանակումը որակում է խայտառակություն։ 

«Այնպիսի տպավորություն է, որ երկրում մասնագետներ չկան։ Ինչպե՞ս կարելի է նշանակել մի մարդու, ով այդ ոլորտում որևէ կամք չունի»։

Բադալյանը համոզված է՝ սա այն փորձաքարն էր Փաշինյանի համար, որը ցավալիորեն ձախողեց.

«Վարձկան պահնորդների այնտեղ գտնվելը անհասկանալի ու աննպատակ է։ Կառավարությունը կարող էր ուղղակի չթույլատրել դա։ Նույնիսկ օրենքով արտակարգ դրության պայմաններում իրավունք ուներ չթույլատրել հանքի շահագործման հետ կապված որևէ աշխատանք»։

«Մեկ առողջություն»  կոալիցիան ահանջում է ոստիկանությանը պահպանել բնակիչների իրավունքները, իսկ կառավարությանը՝  «Լիդիան Արմենիա»-ին զրկել շահագործման թույլտվությունից, որի համար կան, ըստ նրանց,   բավարար հիմքեր։