A
A
Կառուցվելիք բջջային կապի աշտարակը՝ խնդրո առարկա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրու «Շիրակ» օդանավակայանին կից Արեւելյան 7 հասցեում տեղի բնակիչները ցանկություն ունեին տեսնել կրթօջախ, քանի որ նախկինում եւս այստեղ գործել է դպրոց:
Այսօր սակայն տարածքը համայնքապատկան չէ, սեփականաշնորհված է , հողամասի սեփականատեր Վահագն Շիրվանյանն էլ պայմանագիր է կնքել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ ընկերության հետ:Ըստ այդ պայմանագրի, տարածքը հատկացվում է վերջինիս՝ բջջային կապի աշտարակ կառուցելու համար: Նշված շինարարությունը իրականացնելու թույլտվություն ընկերությունն ունի, սակայն բնակիչները դեմ են տարածքում աշտարակի կառուցմանը: