A
A
Պահանջում եմ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները գլուխները հանեն ավազից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի դիմաց ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնող բնապահպանները շարունակում է մնալ տեղում։ Նրանք ոստիկանների պահանջով դադարեցրին կոչերն ու գնդակ խաղալը։
Ինչպես արդեն նշել ենք, բնապահպաններից ոմանք ոստիկանների պահանջներին չենթարկվելու համար բերման ենթարկվեցին։
Ակցիան շարունակող ցուցարարներից Աննա Նիկողոսյանը հայտարարեց, որ ժամանակն է «Իմ քայլը» խմբակցության անդամները ավազներից դուրս հանեն գլուխները, և հետևեն իրենց օրինական պահանջին, որովհետև բոլոր ապացույցները կան, որ հանքը չպետք է շահագործվի։ Քիչ անց նրան ևս բերման ենթարկեցին։