Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Եթե ԱԺ պատգամավորները տոտալ լռության մեջ են, ես նախարարից ոչինչ սպասել չեմ կարող. իրավապաշտպան (տեսանյութ)

Այսօր մի խումբ ակտիվիստների հետ ԱԺ-ի դիմաց էր նաև իրավապաշտպան Նինա Կարապետյանը, ում այս անգամ ոստիկանները բերման չենթարկեցին։

Լրագրողների հետ զրույցում Կարապետյանցը նախ հիշեցրեց, որ նախորդ անգամ Կառավարության մոտ ակցիայի ժամանակ բերման էին ենթարկել նաև իրեն ու մյուս իրավապաշտպաններին, ինչը միջազգային հանրության շրջանում աղմուկի պատճառ էր դարձել.

«Ամբողջ աշխարհում ընդունված չէ օրինական գործունեություն իրականացնող իրավապաշտպանին բերման ենթարկել: Այս անգամ հրահանգ են ստացել, դրա համար բերման չեն ենթարկում»։

Կարապետյանցը համոզմունք ունի, որ հստակ հրահանգ կա լռեցնել բոլորին, ովքեր պահանջում են չշահագործել Ամուլսարի հանքը, մինչդեռ իրավապաշտպանը հիշեցնում է, որ որևէ բան չի արվում նրանց մասով, ովքեր, մի քանի օր առաջ Կառավարության մոտ ակցիա էին անում՝ պահանջելով շահագործել հանքը:

Կարապետյանի պնդմաբ' կիրառվում են երկակի ստանդարտներ։ Իրավապաշտպանը նշեց, որ այսօրվա իշխանությունները ամենավատ ավանդույթներն են վերցրել նախկիններից։ Նրա խոսքով ամենատխուրն այն է, որ այս ամեն ինչը տեղի է ունենում նույն Ազգային ժողովի լռության ներքո:

«Եթե սա լիներ հեղափոխությունից առաջ, ԱԺ-ի 40-50 տոկոսը կլիներ մեր կողքին: Այսօր իրենք իրենց պաշտոնները, պարգևավճարները շատ ավելի բարձր են գնահատում, քան իրենց ընկերների, իրենց ընտրողների, ժողովրդի խոսքը, իրավունքը»:

Իրավապաշտպանը պնդեց, որ պատգամավորներին ժողովուրդը չի ընտրել Կառավարությանը հլու- հնազանդ ենթարկվելու համար, այլ ընտրել է բոլորի իրավունքները պաշտպանելու համար։