Բացել լրահոսը Փակել լրահոսը
m2UFu0zWbol9snco
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Մենք պետության կարիքների համար տուժածներ ենք». ակցիայի մասնակցի ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)

Պետության կարիքների համար իրենց տներից զրկված Եկմալյան փողոցի բնակիչները  կառավարության շենքի դիմաց են:  Ըստ նրանց՝  14 տարի է՝ իրենց հարցը չի լուծվում։ 2006թ-ից սկսած, երբ քանդվել են իրենց տները,խոստացվել է տեղում բարձրահարկ շենք կառուցել և իրենց նոր բնակարաններով ապահովել:

Բնակիչները    պնդում են՝ ամերիկահայ  կառուցապատող  է  հայտնվել,սակայն քաղաքապետարանը չի թույլատրում այդ տարածքում բարձրահարկ կառուցել։

Նրանց խոսքով՝ իրենք պետության կարիքների  համար  տուժածներ են, ուստի պետությունը պարտավոր է  27  ընտանիքի  ապահովել  բնակարաններով։    Ի դեպ, ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը  վատացավ, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Մանրամասները՝  տեսանյութում