Անդրիաս Ղուկասյանի ձեռքում Ամուլսարի վերաբերյալ գաղտնի զեկույց է հայտնվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմուլսարում ուրան կա՞, թե՞ ոչ, եւ ոսկու հանքի շահագործման դեպքում ի՞նչ վտանգներ կարող են լինել։
«Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանն այսօր կառավարության շենքի մոտ էր իրազեկող զեկույցով, որը ներկայացնում է 1952-54 թվականներին Ամուլսարում կատարված Գրոմովյան հետազոտության ամբողջական արդյունքները։ Դրանք համաձայն՝ Ամուլսարում 76 տոննա ուրան կա:
«Զեկույցի եզրակացությունն այն էր, որ կա ուրան, սակայն ըստ երկրաբանների այդ քանակը բավարար չէ հանք շահագործելու համար»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը։
Նա ներկայացնում է, որ զեկույցը եղել է գաղտնի, իրեն զեկույցը հասել է մի խումբ գիտնականների կողմից դեռ անցյալ տարի։
«Այսօր կարևոր ենք համարում սա հրապարակել, որովհետև կա մտադրություն այդ հանքը բացել, իսկ այս ինֆորմացիան ըստ մեզ կարևոր նշանակություն ունի»,- ասում է նա։
Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Ամուլսարը ռադիոակտիվ սար է և պետք է վերացնել, հեռացնել այն ապասվող վտանգները, որոնք կառաջանան ոսկու հանքի շահագործումից հետո. «Կառավարությանն այս քայլով ուզում ենք այս հարցի շուրջ բերել ավելի հանրային դաշտ, որպեսզի ավելի հաշվետու լինի քաղաքացիներին և իր դիրքորոշումը հայտնի»։
Անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օրերս արած այն հայտարարությանը, որ ինքը տեղյակ չի և չի հետևել թե ի՞նչ է կատարվում Ամուլսարում, Անդրիաս Ղուկասյանը նշում է՝ այդ ամենը քաղաքական տեխնոլոգիա է, որպեսզի ցույց տան, որ դա իբր փոքր ու նշանակություն չունեցող հարց է, «Փորձ է արվում նվազեցնել հարցի նշանակությունը հասարակության համար»։
Ի դեպ, հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունն այս պնդումները համարում է անհեթեթություն։