Բացել լրահոսը Փակել լրահոսը
լուկաշենկո
A A
Քաղաքականություն

Ակցիա ի պաշտպանություն Լուկաշենկոյի․ Պուտինի խոստումը՝ երկրորդ զանգից հետո (տեսանյութ)

Բելառուսում հետընտրական կրքերը չեն հանգստանում։ Այսօր Մինսկում փողոց են դուրս եկել նաեւ  Լուկաշենկոյի աջակիցները։  Ալեքսանդր Լուկաշենկոն միացել է նրանց եւ շնորհակալություն հայտնել՝ խոնարհվելով։  

«Երախտապարտ եմ, որ հանդուրժում եք ինձ արդեն քառորդ դար, մի մարդու, ով եկել է շրջանից: Ես կանչել եմ ձեզ, որ դուք պաշտպանեք ձեր երկիրը, անկախությունն ու ընտանիքները »,- ասել է նա։  Ըստ բելառուսական մամուլի՝  ցուցարարներին հարկադրանքով բերել են տարբեր շրջաններից։  

  Ի դեպ, այսօր տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի երկրորդ հեռախոսազրույցը։

Ըստ Կրեմլի  պաշտոնական հաղորդագրության՝ այսօրվա զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը,  դրսից Բելառուսի վրա գործադրվող ճնշումը: Ռուսական կողմը վերահաստատել է, որ պատրաստ է սատարել Բելառուսին  Միութենական, իսկ հարկ եղած դեպքում նաև ՀԱՊԿ պայմանագրի համաձայն։