Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-09-29_19-46-50
A A
Պաշտոնական

ՊՆ-ում քննարկվել են կանանց խաղաղության և անվտանգության օրակարգին վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության Վրաստանի ներկայացուցիչ և Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատասխանատու Կաորի Իշիկավային ու Վրաստանի և Հայաստանի՝ ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևով Հայաստանի երրորդ ազգային ծրագրի շրջանակում կանանց առաջնահերթությունները, ինչպես նաև դրանց իրականացմանն ուղղված հետագա քայլերը:

Կողմերն ընդգծել են փոխգործակցության նոր ուղղությունների ձևավորման և համագործակցության հետագա զարգացման կարևորությունը: