A
A
Գազի բալոնի բռնկումից բնակարանում այրվել է սեղանը, ջերմահարվել առաստաղը
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 19-ին, Ժամը 13։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում գազի բալոն է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 14։15-ին։ Այրվել է փակ պատշգամբում դրված 3 կգ-ոց գազի բալոնից արտահոսած գազը, սեղանը և ջերմահարվել՝ առաստաղը։