Սա ջերմուկցու պայքարն է՝ իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար. շարունակվում է Ամուլսարի պահապանների ակցիան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ամուլսար ասելիս ծնկներս դողում են», «Ամուլսարի ՇՄԱԳ-ը ուժը կորցրած պիտի ճանաչենք», «Մենք ենք մեր սարերը ու կողքի մանր-մունր քարերը» գրությամբ պաստառներով Երևանի Ազատության հապարակում այսօր ժամաը 16։00-ին մեկնարկեց բողքի ակցիա՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ։
Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցներին միացան նաև ավտոերթով Երևան հասած ջերմուկցիները։
Ակցիայի մասնակիցներից «Հայկական բնապահպանական ճակատ» -ի անդամ Անի Խաչատրյանը նախ ներկայարցեց Ամուլսարի պահապանի ուղեցույցը, ապա տեղեկացրեց, որ օնլայն ստորագրահավաք է սկսվել՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին։ խաչատրյանը կարդաց նաև նամակի տեքստըւ ուղղված ՀՀ Կառավարությանը։
Նրանց նամակի տեքստում մասնավորապես ասված է, որ իրենք հիմք են ընդունում «Էլարդ»-ի զեկույցը, որը հստակ և առանց տարընթերցումների, մատնանշում է «Լիդիանի»՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության (ՇՄԱԳ) և այլ փաստաթղթերի թերի լինելը, ուստի անհրաժեշտ են համարում նոր ու գիտականորեն հիմնավորված ՇՄԱԳ ացկացնել։
Խաչատրյանը պնդեց՝ Ջերմուկ խոշորացված համայնքի բնակչության ճնշող մեծամասնության դիրքորոշումն այն է, որ Ամուլսարը պետք է սար մնա․
«Պահանջում ենք ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2016 թվականին տված փորձաքննական դրական եզրակացությունը»,- նշեց նա։
Ակցիայի մասնակիցները հատկապես շեշտեցին ՀՀ կառավարության այս պահի լռության հանգամանքը, միևնույն ժամանակ պնդեցին, որ կան բոլոր հիմքերը, ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչվի․
«Կառավարությունը 400 հազար դոլար վճարեց «Էլարդ» և «Թիարսի» ընկերություններին, և նրանց եզրակացության մեջ ասվում է՝ այս ՇՄԱԳ-ով հնարավոր չէ կառավարել ռիսկերը և ծրագիրը իրականացնել։ Նրանք էլ են ասել, որ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա։ Մեր պահանջն էլ այն է, որ Կառավարությունը կատարի իր խոստումը, իսկ Նիկոլ Փաշինյանը շատ անգամներ հայտարարել է՝ եթե փորձաքննությունն ասի՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա, ապա ուժը կորցրած կճանաչվի հին ՇԱՄԳ-ը։ Հիմա մենք ուզում ենք հիշեցնել իր խոստումը»,- ասաց նա։
Խաչատրյանը պնդեց, որ սա ջերմուկցու պայքարն է՝ իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար։
Ակցիայի մասնակիցները երթով և կոչերով շարժվեցին դեպի ՀՀ կառավարության շենք, նրանց ուղեկցում էին նաև ոստիկանները, հորդորում պահպանել հակահամաճարակային կանոնները։