A
A
Լուկաշենկոն ուղղաթիռից դուրս է եկել ինքնաձիգը ձեռքին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ ժամ առաջ ժամանել է Անկախության պալատ, որի հարեւանությամբ բողոքի ակցիա էին անում ցուցարարները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Մեկ ժամ առաջ Լուկաշենկոն ժամանել է դեպքերի վայր՝ Անկախության պալատ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հրապարավել է տեսանյութ, որում Լուկաշենկոն դուրս է գալիս ուղղաթիռից՝ ձեռքին հրացան։
Ինքնաձիգը եղել է առանց փամփուշտների:
Ուղղաթիռում նրա հետ է եղել նաեւ 15-ամյա որդին։
Ավելի վաղ ցուցարարները «Քաղաք-հերոս Մինսկ» հուշակոթողից շարժվել էին դեպի Լուկաշենկոյի նստավայր՝ Անկախության պալատ, սակայն նրանց շարժումն արգելափակել էին հատուկջոկատայիններն ու հատուկ տեխնիկան։