Վանաձորի «Լոռի ՖԱ»-ի հանդիպումները հետաձգվել են
Աջակցիր «Ա1+»-ինՀաշվի առնելով Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ի կողմից օգոստոսի 22-ին ՀՖՖ ուղարկված գրությունը և առաջնորդվելով ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման՝ կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի հոդված 4-ի 5-րդ կետով, որով նախատեսվում է, որ թիմում 3-ից ավելի ֆուտբոլիստների մոտ վարակի հայտնաբերման պարագայում (միայն PCR թեստի արդյունքներով) տվյալ թիմի հանդիպումը հետաձգվում է, ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը որոշել է հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի՝ օգոստոսի 24-ին նախատեսված «Լոռի ՖԱ» - «Վան» և 3-րդ տուրի՝ օգոստոսի 29-ին նախատեսված «Գանձասար-Կապան» - «Լոռի ՖԱ» հանդիպումները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նշենք, որ «Լոռի ՖԱ» թիմի ամբողջ անձնակազմն երեկ անցել է PCR թեստավորում, որի արդյունքում 6 ֆուտբոլիստի և 2 աշխատակցի մոտ հաստատվել է COVID-19 կորոնավիրուս։ Նրանք այժմ մեկուսացված են: