Բացել լրահոսը Փակել լրահոսը
118401345_2696010167316909_4434012204216927201_o
A A
Պաշտոնական

Որսի կանոնների խախտման դեպքեր են արձանագրվել

ՀՀ բնապահպանության և և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից անցկացված ստուգայցերի ընթացքում արձանագրվել են որսի կանոնների խախտման դեպքեր։

❌Ս.թ. օգոստոսի 23-ին Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի հարակից որսահանդակում քաղաքացիներ Ե.Մ.-ի, Ա.Մ.-ի, Ա.Զ.-ի և Ա.Գ.-ի կողմից, որսաշրջանի փակ ժամանակ կատարվել էր լորի անօրինական որս։ Առգրավվել են հարթափող որսորդական հրացաններ (4հատ) և 6 հատ լոր։
?Հարուցվել է վարչական վարույթ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

❌Նույն մարզի Կապուտան, Հատիս, Զովաշեն գյուղերի հարակից որսահանդակում Բալահովիտ գյուղի բնակիչ Ռ.Մ.-ի մոտից առգրավվել է որսորդական հարթափող հրացան։
?Նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

❌Վերոնշյալ տարածքից առգրավվել են ցորենի դաշտում տեղադրված՝ լոր կանչելու համար նախատեսված, արգելված էլեկտրոնային 2 սարքեր (манок):

♻️Ստուգայցերը շարունակվում են։