A
A
Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի թիմերը կխաղան նույնանման գնդակներով
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակից բոլոր 10 թիմերին տրամադրել է Select ընկերության 50-ական գնդակ: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Դրա շնորհիվ սկսած այս մրցաշրջանից Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումներն անցկացվում են նույն ընկերության գնդակներով: Նախկինում յուրաքանչյուր ակումբն ինքն էր որոշում,թե ինչ գնդակներով է անցկացնելու տնային հանդիպումները:
Նշենք, որ Select ընկերության գնդակներով են խաղում նաև ԱՄՆ-ի ֆուտբոլի լիգայի, Գերմանիայի Բունդեսլիգայի թիմերը: Մեկ գնդակի արժեքը կազմում է մոտ 120 դոլար: