Շախմատի օլիմպիադա. հայտնի է Հայաստանի հավաքականի խաղի օրն ու ժամը
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է շախմատի առցանց օլիմպիադայի փլեյ-օֆֆի զույգերի ցանկը:
Ըստ դրա Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում կհանդիպի Հունաստանի հետ, որը ընտրական D խմբում միայն միավորների ընդհանուր հաշվարկով է առաջին տեղը զիջել ԱՄՆ-ի ուժեղ հավաքականին: Հույները 9 խաղում տարել են 7 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտել են ոչ-ոքի, և պարտվել են միայն ամերիկացիներին: Հայաստան – Հունաստան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին, ժամը 18:00-ին:
Հունական արգելքը հաղթահարելու դեպքում մեր ընտրանին քառորդ եզրափակիչում կմրցի Հնդկաստանի հավաքականի հետ, որը ընտրական A խմբի հաղթողն է: Հնդիկ շախմատիստները խմբային փուլում տոնել են 8 հաղթանակ, իսկ մեկ խաղ ավարտել են ոչ-ոքի: Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան օգոստոսի 28-ին:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի հատվածում են գտնվում նաև Ադրբեջանի, Բուլղարիայի և Լեհաստանի թիմերը, որոնց մերոնք կարող են հանդիպել միայն այն դեպքում, եթե հաղթահարեն առաջին երկու փուլերը և կմտնեն կիսաեզրափակիչ: