Տիկնիկային թատրոնը ելքը գտավ հանդիսատեսին հանդիպելու
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը կուրախացնի իր հանդիսատեսին։ Ամեն շաբաթ և կիրակի օրերին թատրոնը բացօթյա մանկական ներկայացումներ կցուցադրի։
Թատրոնի փոխտնօրեն Արտաշես Բաբայանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ պահպանելով հակահամաճարակային կանոնները՝ բացօթյա սրահում սիրով կընդունեն փոքրիկներին։ 6 տարեկանից բարձր տարիք ունեցողների մուտքը թատրոն դիմակով է։
«Այս շրջանում մենք փորձել ենք առցանց տարբերակով ներկայացումներ տեղադրել, նկարահանել և տեղադրել ենք ներկայացումներից սիրելի հատվածներ, երգեր։ Հիմա արդեն հնարավորություն ունենք բացօթյա իրականացնել»,- ասում է Արտաշես Բաբայանը։
Արտաշես Բաբայանի փոխանցմամբ՝ առաջինը ներկայացումը օգոստոսի 26-ին է, մուտքը՝ առանց տոմսերի. հանդիսատեսը կարող է ներկայացումը կարող է դիտել մուտքի մոտից, կանգնած՝ պահպանելով գծանշված սոցիալական հեռավորությունը։
Օգոստոսի 29-ին ցուցադրվելու է «Դում-Դում իմաստունը և անգետները», իսկ հաջորդ օրը՝ Հովհաննես՝ Թումանյանի «Անխելք մարդը», արդեն տոմսերով։