Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Զորքը արյունաքամ էր, բայց ժամերով օգնության չեն հասել․ Վահան Բադասյանը հակադարձում է Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

«Սերժ  Սարգսյանը երբ տեսավ, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը ոչ թե թերանում է, այլ սխալ ուղղությամբ է գնում, սկսեց դուխ վերցնել ու պաշտպանվել։ Եվ այնպիսի բաներ ասաց, որ իբրև ճշմարտանման են, որ արդարանա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը՝ անդրադառնալով քառօրյա պատերազմի մասին նախկին նախագահի հայտարարություններին։

Վահան Բադասյանը հարց է ուղղում նախկին նախագահին, թե երբ հակառակորդն արդեն կանգնած էր և առաջ չէր գալիս, ինչո՞ւ հանկարծակի ապրիլի 3-ին 56 զոհ ունեցանք։ Կամ՝ ինչո՞ւ հյուսիսային և հարավային ուղղություններով մեր դիրքերը ետ վերցնելու գործողություններ չկատարվեցին։

«Չէ որ հենց նույն օրն արդեն 9 դիրք ետ էր վերցվել։ Այդ ժամանակ ՀՀ և ԱՀ ղեկավարությունները հրամանատարական կադրեր էին նշանակում՝ առաջնորդվելով ոչ թե մարտական պատրաստվածության աստիճանով, այլև ըստ այն պատրաստակամության, թե տվյալ անձը նախընտրական ու հետընտրական պրոցեսներում էլեկտորատի վրա ինչ ազդեցություն ունի։ Իսկ այդ մարդիկ չիմացան ինչ անել, երբ զինվորներն ու կրտսեր սպաները հարցրեցին՝ ինչ անենք, հարձակվում են։ Եվ սկսեցին սուտ լուրեր տարածել, թե միանգամից վերցրել են դիրքերը՝ հուժկու հարվածով»,- ասում է Վ․Բադասյանը։

Վերջինս նաև ավելացնում է, որ այն դիրքերում, որտեղ մարտը ժամեր էր շարունակվում, զորքը արյունաքամ էր լինում, բայց որևէ ստորաբաժանում նրան ժամերով օգնության չի գնացել։ Վ․Բադասյանի խոսքերով գնդի հրամանատարը չի իմացել, թե ինչպես գնար։

«Ինչո՞ւ ենք մենք զոհ տվել։ Որովհետև հրամանատարության բարձրագույն կազմը ապաշնորհ է եղել»,- եզրափակում է նա։

 

Մանրամասները տեսանյութում