A
A
Խաչատրյանների գործով դատավորը խորհրդակցական սենյակում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործով դատավորը խորհրդակցական սենյակում է։ Նա որոշում կհրապարակի ժամը 15-ին։ Դատական նիստին պաշտպանական կողմը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրել՝ նրան համարելով կանխակալ, եւ այդ դատավորի որոշումը դրա վերաբերյալ է։
Դատական այսօրվա նիստի ընթացքում քննվելու է Խաչատրյանների խափանման միջոցի հարցը դատաքննության ընթացքում։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։