A
A
«Կկտրենք կքցենք վար». Գյումրիում բջջային կապի աշտարակն այսօր էլ չտեղադրվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրու «Շիրակ» օդանավակայանին կից Արեւելյան 7 հասցեում կրքերը կրկին չեն հանդարտվում: Ժամանակին այստեղ դպրոց է գործել: Այսօր տարածքը համայնքապատկան չէ, սեփականաշնորհված է , հողամասի սեփականատեր Վահագն Շիրվանյանն էլ պայմանագիր է կնքել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ ընկերության հետ:Ըստ այդ պայմանագրի, տարածքը հատկացվում է վերջինիս՝ բջջային կապի աշտարակ կառուցելու համար: Նշված շինարարությունն իրականացնելու թույլտվություն ընկերությունն ունի:Տեխնիկան արդեն տարածքում է՝ պատրաստվում է սկսել շինարարական աշխատանքները, բայց բնակիչները հերթական անգամ խոչընդոտում են:Նրանք դեմ են տարածքում աշտարակի կառուցմանը:
Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում