Բացել լրահոսը Փակել լրահոսը
118532065_3724326930930724_2255629213163170532_n
A A
Պաշտոնական

Վճռաբեկ դատարան է ներկայացվել Ալեքսանդր Արզումանյանի բողոքը

ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

«Այսօր Վճռաբեկ դատարան է ներկայացվել Մարտի 1-ի դեպքերով հարուցված հայտնի «7-ի գործով» քաղբանտարկյալ, 225-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի Վճռաբեկ բողոքը՝ արադարացման պահանջով:

Ալեքսանդր Արզումանյանը 2017 թվականից անցել է դիվանագիտական ծառայության եւ Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Շվեդիայի Թագավորությունում, Իսլանդիայի Հանրապետությունում, Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է:

Սա «7-ի գործով» քաղբանտարկյալների երրորդ բողոքն է Վճռաբեկ դատարանին»: