Աղջիկն ածելիով կտրել էր երիտասարդի պարանոցը. ոստիկանության մանրամասները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 20-ին, կեսգիշերին մոտ, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում ստացվեց, որ պարանոցի կտրած, արնահոսող վերքով 23-ամյա մի երիտասարդ է բուժօգնության դիմել:
Օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն: Իրավապահները զրուցեցին բժշկի հետ: Արձանագրեցին՝ երիտասարդն ինչ ախտորոշմամբ էր հիվանդանոց տեղափոխվել: Իսկ թե որտեղ և ինչ հանգամանքներում էր վնասվածքը ստացել` հարկավոր էր պարզել:
Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց:
Պարզվեց՝ տուժողին փորձել էին սպանել գյումրեցի երկու աղջիկ, որոնցից մեկը, ըստ նախնական տվյալների, նրա ընկերուհին էր:
Անձնական հարցերի շուրջ անհամաձայնության թե վրեժ լուծելու դիտավորությամբ, աղջիկները երիտասարդին այգի էին հրավիրել, և երբ նա ընկերուհու հետ զրուցելիս էր եղել, մյուս աղջիկը թիկունքից ածելիով կտրել էր պարանոցը:
Իրավապահները ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն օրը երկուսին էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Կումայրիի բաժին:
Նրանք կալանավորվել են:
Հանգամանքները պարզվում են:
Սպանության փորձով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: