A
A
Ֆիրդուսի. կարծիքներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻ վերջո, ի՞նչ է կառուցվելու Ֆիրդուսի թաղամասի տեղում և ինչպիսին կլինի 33 թաղամասի վերածված այս տարածքը։ Առայժմ հաստատված նախագիծ չկա և հայտարարված է մրցույթ։
Հիշեցնենք, որ 2008 թվականին թվականից գերակա շահ ճանաչված Ֆիրդուսի թաղամասի տասնյակ բնակիչների տներ քանդվեցին, շինարարական փոսեր փորվեցին, սակայն կառուցապատում այդպես էլ չսկսվեց։ Ֆիրդուսի թաղամասը հանրային գերակա շահ ճանաչելու որոշումը վերահաստատվեց 2018 թվականին:
«Ա1+»-ը զրուցել է Ֆիրդուսի թաղամասում բնակիչների հետ նրանց դիրքորոշման վերաբերյալ, նաև ճարտարապետներ՝ Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահի Ալեքսանդր Բադալյանի և ավագանու անդամ Արսեն Կարապետյանի հետ հայտարարված մրցույթի մասին, և թե նրանց պատկերացմամբ ինչպիսին պետք է լինի այս թաղամասը։
Մանրամասները՝ տեսանյութում