Բացել լրահոսը Փակել լրահոսը
նիկոլ
A A
Պաշտոնական

Դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի վեց պաշտոնյաների գլխավորությամբ՝ բաց տարածքում արարողակարգային միջոցառումների ժամանակ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ ՀՀ պարետի՝ 2020 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների և կանոնների վերաբերյալ» N 253-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝ Որոշման 5-րդ կետը լրացնել «է» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝ 

«է. Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի։»։

Որոշման հավելված N 2-ի 1-ին կետի 4-րդ ենթակետի «ՀՀ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունների» բառերից հետո լրացնել «և հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ» բառերը։

Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելված N 11-ի 1-ին կետի 5-րդ ենթակետը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Այսինքն՝  բացառություն է ավելացել  «դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս
գտնվելիս հանրային բաց տարածքներում» դրույթում ,   փոփոխություն է արվել  պետական գերատեսչությունների աշխատանքի կազմակերպման դրույթում, ու հնարավորություն է տրվում արարողակարգային  միջոցառումներն անել  ՀՀ կառավարության և նախարարական կոմիտեների նիստերի,
նախանիստերի, ՀՀ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունների՝  այս շրջանում անցկացվող ձեւաչափի  նման։

Իսկ ուժը կորցրած է  համարվել այս կետը՝  

Առաջին անգամ հաստատություն ներկայանալիս՝ ծնողների (խնամակալների) կողմից
ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման
«բացասական արդյունքը» փաստող տեղեկանք, եթե՝
ա. ծնողների (խնամակալների) շրջանում նախկինում հաստատվել է կորոնավիրուսային
հիվանդություն (COVID-19),
բ. ծնողները (խնամակալները) շփում են ունեցել COVID-19 հիվանդությամբ հաստատված
դեպքերի հետ և գտնվել են ինքնամեկւսացման մեջ: