«Շենգավիթ» ԲԿ-ում հեռացվել է հսկա չափսերով կիստա
Աջակցիր «Ա1+»-ինՀիվանդը՝ 63 տարեկան կին, դիմել է «Շենգավիթ» ԲԿ գինեկոլոգիական բաժանմունք՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից և դիսկոմֆորտի զգացումից որովայնի խոռոչում։ Այդ մասին հայտնում են բժշկական կենտրոնից:
«Հիվանդը հետազոտվել է, կատարվել են բոլոր անհրաժեշտ կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունները, որի արդյունքում ախտորոշվել է մեծ չափերի (21x20 սմ) չարորակացման նշաններով աջ ձվարանի կիստա։
Գինեկոլոգիական և օնկոգինեկոլոգիական թիմի կողմից հիվանդին ցուցվել է վիրահատական բուժում հետևյալ ծավալով ՝ որովայնահատում, աջ հավելումների հեռացում մեծ կիստայի հետ մեկ բլոկով, որից հետո կատարվել է արգանդի էքստիրպացիա ձախ հավելումներով և մեծ ճարպոնի հեռացում։
Վիրահատությունը կատարվել է Ք«Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգների թիմի կողմից՝ «Շենգավիթ» ԲԿ բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ, Մանկաբարձական բաժնի վարիչ Աշոտ Սեյրանի Սիրունյանի գլխավորությամբ, գինեկոլոգ-ուռուցքաբան Հայկ Բագրատի Մկրտչյանի և կլինիկական օրդինատոր Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ:
Հետվիրահատական շրջանը ընթացել է հարթ, առանց առանձնահատկությունների։
Հիվանդը դուրս է գրվել բաժանմունքից հետվիրահատական 4-րդ օրը»,- նշված է հաղորդագրության մեջ: