A
A
Այսօր ազատ ու անկախ Արցախը կայացած իրողություն է. Տիգրան Ավինյան
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Շնորհավոր տոնդ, Արցա՛խ:
29 տարի առաջ Արցախի Հանրապետության հռչակումը մեր պատմության նշանակալի իրադարձություններից մեկն է: Դարեր շարունակ կրած կորուստներից հետո հայ ժողովրդի միասնականությունը, ուժն ու ազատակամությունը հաղթանակ տարան Արցախում:
Խոնարհվում ենք նաև բոլոր հերոսների առջև, որոնք իրենց կյանքը նվիրեցին Արցախի պետականության ստեղծմանը ու պաշտպանությանը:
Այսօր ազատ ու անկախ Արցախը կայացած իրողություն է և հայ ժողովրդի անվտանգության, բարեկեցության ու առաջընթացի ապահովման կարևոր հենարաններից մեկը:
Լուսանկարում - Հունոտի կիրճ, Արցախ, 2019թ.»: