Բացել լրահոսը Փակել լրահոսը
118887115_2679630625643495_380560293494450691_o
A A
Պաշտոնական

Ախտահանման աշխատանքներ են կատարվել Նոր Շեն  համայնքի հաստատված օջախում

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: 

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Մարտունու շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել Նոր Շեն  համայնքի հաստատված օջախում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից: