A
A
Վարչական դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը, որով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը:
Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու ենք անձանց իրավունքների ապօրինի սահմանափակումների դեմ:
Դատական նիստերի և դրանց արդյունքների մասին կտեղեկացնենք հավելյալ»,- գրել է նա: