Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ispania
A A
Սպորտ

Իսպանիայում դեռ չեն որոշել ֆուտբոլի նոր մրցաշրջանի մեկնարկի օրը

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան դեռևս համաձայնության չեն եկել նոր մրցաշրջանի խաղացանկի հարցում, թեև արդեն սեպտեմբերի 11-ին նշանակված է առաջին խաղը։

Ինչպես տեղեկացնում է Marca օրաթերթը, ֆեդերացիայի ղեկավարները դեմ են առաջնության խաղերն աշխատանքային օրերին անցկացնելուն։ Մասնավորապես՝ մեկնարկային «Գրանադա» - «Աթլետիկ» հանդիպումը նշանակված է առաջիկա ուրբաթ օրը, սակայն այն հնարավոր է հետաձգվի։

Պրոֆեսիոնալ լիգայի ղեկավարությունը ցանկանում է առաջնությունն անցկացնել իր կողմից կազմած խաղացանկով, սակայն ֆեդերացիան հորդորում է խաղերն գցել միայն շաբաթ-կիրակի օրերին։

Իսպանիայի 2020-21թթ մրցաշրջանը կմեկնարկի առանց հանդիսականների, սակայն, ինչպես նշում է աղբյուրը, արդեն հոկտեմբերից հնարավոր է խաղերին թույլ տան ներկա լինել սահմանափակ քանակությամբ երկրպագուներ։

Հիշեցնենք, որ անցած առաջնության հաղթող է դարձել Մադրիդի «Ռեալը», որը կորոնավիրուսի տարածումից հետո կարողացել է առաջ անցնել «Բարսելոնայից»։