A
A
«Կտոր մը երկինքը» ամենաքիչը տեսել եմ ես. Աշոտ Ադամյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ռեգիոն» կենտրոնի «Օկտավա» ծրագիրը նոր եթերաշրջանը մեկնարկեց Տավուշի մարզկենտրոն Իջևանից:
Տավուշցիների հետ հանդիպումը կինոյի և թատրոնի ճանաչված արտիստ Աշոտ Ադամյանի հետ էր, որին բոլորը հիշում են Թորիկի, Օբերոնի և մի շաք այլ դերերով:
Ջերմ մթնոլորտ էր տիրում Իջևանի թիվ 2 երաժշտական դպրոցի «Ավանդույթ» մշակութային կենտրոնի բակում:
Արտիստը պատմեց իր անցած ուղու, դերերի, կինոյի և թատրոնի անցյալի ու ներկայի մասին՝ ուրվագծելով ապագան, որ պիտի կերտեն երիտասարդները:
«Օկտավա» ծրագիրը միտված է զարգացնել մարզային մշակութային կյանքը, որը ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից և ռազմավարական գերակա ուղղություններից է:
ՌԵԳԻՈՆ կենտրոն ԼՈՌԻ հեռուստաընկերություն