Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախկին հանցավոր ՍԴ-ն փոխարինեցիք նոր հանցավոր ՍԴ-ով․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

Իշխող մեծամասնության ընտրությամբ իշխանության տակ դրեցիք դանդաղ գործողության ռումբը։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի երեք թեկնածուների ընտրությանը։

Բաբաջանյանը պնդեց՝ հեղափոխությունը պարտություն կրեց առնվազն սահմանադրական արդարադատության ոլորտում, իսկ ավելի լայն իմաստով՝ ողջ դատաիրավական համակարգում

«Իշխող մեծամասնությունը ՍԴ դատավորների պաշտոնում ընտրեց ՍԴ նախկին դատավորներից ոչնչով չտարբերվող թեկնածուների։ ՍԴ-ում նախին իշխանության կամակատարներին փոխարինելու են գալիս կաշառակեր գիտնականն ու դասախոսը,  նախկին իշխանության ձեռնածու բարձրաստիճան դատավորն ու  մի անդեմ իրավաբան, ինչի առթիվ շնորհավորում եմ իշխող մեծամասնությանը»։

Դիմելով իշխող խմբակցությանը՝ Բաբաջանյանը հայտարարեց՝ նախկին հանցավոր ՍԴ-ն փոխարինեցիք նոր հանցավոր ՍԴ-ով

«Սա իշխանության գիտակցված ընտրությունն էր, որով դուք դավաճանեցիք հարյուր հազարավոր քաղաքացիներին տրված խոստումներին ու հեղափոխության հռչկումներին»։