A
A
Անի Սամսոնյանը պահանջում է, որ Պետրոս Ղազարյանը ներողություն խնդրի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, պահանջում եմ, որպեսզի պետության միջոցներով հեռարձակվող Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը ներողություն խնդրի նախորդ օրը հեռուստաընկերության տաղավարում իր կողմից ցուցաբերված անհանդուրժողականության, կողմնակալության, ոչ հարագալից պահվածքի, վիրավորանքի, ասելիքս ավարտին հասցնել չթողնելու, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար»։
ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը, ով նախորդ օրը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդմանը։ Քննարկման թեման կրթական բարեփոխումներն էին։
Սամսոնյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն։