A
A
Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք 0 քննարկում. Հարությունյանը՝ Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հայտարարությանը։
Հիշեցնենք, որ վերջինս նշել էր, որ մանդատը վայր է դնում՝ համաձայն չլինելով ԿԳՄՍ նախարարի որոշումների հետ:
«Մանդատի վայր դրման հետ կապված գործընթացը չի ավարտվել, չեմ անդրադառնա, բայց պետք է նշել, որ անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում։ Կարող էր իրեն հուզող հարցերը բարձրաձայնել, հնարավոր է՝ կընդունեինք, կամ կներկայացնեինք մեր պատճառաբանությունները»,- ասաց նախարարը։