Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ես ժողովրդի հետ եմ, խոսքս գործ եմ դարձրել, էսօր բամբասում են, շանտաժ են անում, իմ վեջն էլ չի»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԲՀԿ Ուսանողական խորհրդի գրասենյակի բացմանը։

Հենց  մուտքի դիմաց Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունեցել ուսանողների  և կուսակցության համակիրների առաջ։

«Ես հանդիպում եմ, խոսում եմ ժողովրդի հետ, նրանց վիճակը վատ է, մարդիկ լացում են, փող չունեն դեղի համար, երեխային դպրոց ուղարկելու համար։ Եթե ժողովրդի վիճակը վատ ա, իմ երեխաների վիճակը չի կարա լավ լինի։ Ինձ ասում են՝ սով չեղավ»,-ասում է նա՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների հայտարարություններին

Նա   հարց ուղղեց հավաքված մարդկանց՝ ձեր վիճակը ո՞նց ա, համակիրները միաբերան պատասխանեցին՝ վատ։

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մտահոգություն  հայտնեց  բուհերում վարձավճարների համար․ ըստ նրա՝  պետությունը պետք է սուբսիդավորի, վեց ամիս ծնողը վճարի, վեց ամիս պետությունը։

«Իշխանության անփորձությունից է գալիս, անփորձ քայլել են, էսօր եկել ոլորտ են ղեկավարում։ Դու քարը քարին դրած չկաս, դու ոնց կարող ես ոլորտ ղեկավարել»,-ասում է նա։

Ըստ նրա՝  պետության պարտքն ավելացել է 1 միլիարդ 400 միլիոնով, ուստի  առաջարկում է ստեղծված տնտեսական ճգնաժամի պայմաններում համաշխարհային բանկից գումար վերցնել և բաժանել ժողովրդին, միևնույնն է ժողովուրդն է գումարը փակում։

«Ես ժողովրդի հետ եմ, խոսքս գործ եմ դարձրել, էսօր բամբասում են, շանտաժ են անում, իմ վեջն էլ չի»,-ասում է նա։

Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ եթե իշխանությունը փոփոխություններ չանի, ժողովուրդը անդունդ է գնալու․ «Մենք ոչ թե ձեր դեմ ենք պայքարում , այլ ասում՝ ընդունեք ձեր սխալները, էնպես արեք, որ մարդիկ իրենց վրա զգան բարեփոխումները»։

Ելույթից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ուսանողներին ուղղորդեց ԲՀԿ Ուսանողական խորհրդի գրասենյակ և հորդորեց չհիասթափվել։