Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե Քոչարյանը դրսում է, եթե նրա որոշ գույքի վրայից կալանքը հանում են, շատ տխուր է․ Արամ Մանուկյան (տեսանյութ)

«Եթե հանկարծ անկախության համար պայքարած և քվեարկած մեր սերունդը չլիներ, վերջին 20 տարիները կլինեին անկախության արժեքները ջնջելու տարիներ, ինչը հետևողական իրականացնում էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»,- "Ա1+"-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ երկու օր հետո՝ սեպտեմբերի 21-ին լրանալու է ՀՀ անկախության 28 ամյակը, իսկ Ա․Մանուկյանը անկախության հռչակումից հետո եղել է Անկախության հռչակագիրն ընթերցող գործիչը։

Անդրադառնալով մեր օրերի իրադարձություններին՝ նա ասաց, որ շատ հիասթափեցնող են Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ու հատկապես ՍԴ երեք դատավորների ընտրությունը։ Նա նաև մտահոգիչ համարեց Մարտի 1-ի գործով դատավարության ընթացքը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող որոշ գույքի նկատմամբ սահմանված կալանքի չեղարկումը և այն, որ նախկին նախագահն այսօր ազատության մեջ է։

«Եթե Քոչարյանը դրսում է, եթե նրա գույքի վրայից կալանքը հանել են, շատ տխուր է։ Կամ ինչպե՞ս է, որ սահմանը թուլացնող և ժողովրդի վրա բանակ բերողները Հասյաստանում չեն։ Եվ միթե կարելի էր մարտի 1-ի զոհերի հարազատներին ու քաղբանտարկյալներին նեղացնել»,- հարցնում է Արամ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։