Համավարակի դեմ պայքարի միջոցներ՝ ՔԿՀ-ներին
Աջակցիր «Ա1+»-ին2020 թ․ սեպտեմբերի 18-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ գործընկերությամբ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում համավարակի դեմ պայքարի միջոցներ նվիրաբերելու պայմանագիր կնքեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։
ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանի հետ նվիրատվության պայմանագիրը կնքեց ՀՔԱՎ ծրագրերի ղեկավար Օֆելյա Զալյանը, որը նաև ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի անդամ է։
2.588.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը ՊՈԱԿ-ին կհանձնվի արդեն այսօր։ Նվիրատվությունը ներառում է 800 լիտր ախտահանող հեղուկ, 30.000 հատ դիմակ, 4000 հատ ձեռնոց։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ