Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տպավորություն ունեմ, որ այս ամենը ուղղորդված է․ Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը տպավորություն ունի, թե ՍԴ նախագահի ընտրությունը ուղղորդված է։ ՍԴ աշխատակարգային նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Թովմասյանը հայտնեց, թե երբ մնացել է մեկ թեկնածու, ինքը դադարել է նիստին մասնակցել։

Ինչ վերաբերում է իր կողմից Աշոտ Խաչատրյանի առաջադրմանը, Թովմասյանն ասաց' հաշվի է առել 3 գործոն, առաջինը , Թովմասյանի խոսքով մարդկային հարաբերություններում դրսևորման գործոնն է.

« Վերեւում առիթ եմ ունեցել ասելու, որ դատարանի նախագահի համար շատ կարեւոր է տեսնել բաներ, որոնք մյուս դատավորները չեն տեսնի. տրամադրության անկումից սկսած, մի փոքր վատ զգալուց մինչեւ առողջական խնդիրները»։

Թովմասյանը շեշտեց նաև,որ դատավոր Խաչատրյանն ամենափորձառուն է.

«Ես յուրաքանչյուրին անդրադարձել եմ կամ գրեթե բոլորին, ասել եմ, թե ինչու իրենց չեմ առաջադրում։ Պարոն Խաչատրյանն ամենափորձառուն է, տարիքով ամենաավագն է, գիտությունների դոկտոր է եւ ունի որոշակի կառավարչական հմտություններ։ Պարոն Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է 2 տարի. սա կլիներ յուրօրինակ անցումային ժամանակահատված, որպեսզի դրանից հետո մնացածն իրար ավելի լավ ճանաչեին եւ ընտրություն կատարելիս չապավինեին նախկին փորձին։ Ըստ էության՝ 4 դատավորը նոր են ՍԴ-ում, որոնք իրար չեն ճանաչում կամ այդ մթնոլորտում չեն եղել։ Նախագահի գործառույթներն այս առումով որեւէ էական չեն եւ պիտի հաշվի առնել այդ հանգամանքները»։ Ինչ վերաբերում է ՍԴ դատավորների լեգիտիմության հարցին.շ, Թովմասյանը նշեց, որ իր ելույթում ի սկզբանե արտահայտել է դիրքորոշումը դատավորներից յուրաքանչյուրի նաեւ լեգիտիմության պակասի առումով եւ հստակ ֆիքսել նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ՝ ով ինչ աստիճանի լեգիտիմության պակաս ունի. Պարոն Խաչատրյանի թեկնածության առաջադրումը պայմանավորված էր նաեւ այդ հանգամանքով, որ ինքն այն 4 դատավորներից էր, որը լեգիտիմության պակաս չունի»։ Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել է ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը։ Թովմասյանն ասաց, որ քվեարկությանը չի մասնակցելու։ Հրայր Թովմասյանն իր բերթին առաջադրել էր ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանին, որն ինքնաբացարկ է հայտնել։

Հարցին՝ ինչո՞ւ ինքն իր թեկնածությունը չի առաջադրել, Թովմասյանն արձագանքեց, թե ցանկություն չուներ.

«Երբ դեռեւս չկային թեկնածուները, ես հայտարարեցի, որ ինձ մոտ տպավորություն է՝ ավելի շատ հետեւյալ հարցադրումն է, թե ով պետք է չլինի. այդ չպետք է լինիների մեջ ես էի կամ մեկ դատավոր»։

Ինչ վերաբերում է Խունդկարյանի թեկնածությանը, Թովմասյանը նշեց, թե Երվանդ Խունդկարյանը սահմանդրական իրավունքի մասնագետ չէ և նրա հետ այդ ոլորտում քննարկումներ չեն ունեցել: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՍԴ-ում ճգնաժամը հանգուցալուծված է, Թովմասյանն ասաց.

«Իմ կարծիքով՝ ճգնաժամը այն է, թե արդյո՞ք դու կարողանում ես որոշումներ ընդունել, թե՞ ոչ։ Ցավով պետք է արձանագրել' աշխարհում որեւէ ՍԴ-ի պրակտիկայում կա՞ նման բան, թե՞ ոչ, երբ 3 ամիս ընդհանրապես որոշումներ չեն կայացվում։ Երբ նայում ենք, թե ինչու եք դադարեցնում դեռեւս նորերին չընտրած, որպեսզի այսպիսի վիճակ ստեղծվի՞»։

Թովմասյանի համոզմամբ ՍԴ նախկին անդամները գոնե պետք է շարունակեին պաշտոնավարել մինչև նոր անդամների ընտրությունը ։