Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չեմ էլ ուզում առաջադրվել ՍԴ փոխնախագահի պաշտոնում․ Արման Դիլանյան (տեսանյութ)

Ես չեմ ուզում առաջադրվել ՍԴ փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՍԴ դատավոր Արման Դիլանյանը։ Վերջինս նշեց՝ վաղվա նիստում դատավորները հարցեր են ուղղելու Խունդկարյանին, բոլոր հարցերը և ելույթները լսելուց հետո միայն կլինի ընտրություն։

Վստահեցրեց՝ որևէ մեկը կաշկանդված չէ հարցրել ուղղել ՍԴ նախագահի թեկնածուին։ Ասաց, որ իրեն հետաքրքրում է, թե ինչպես է տեսնում Երվանդ Խունդկարյանը վաղվա Սահմանադրական դատարանը։

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի հայտարարությանը, որ տպավորություն ունի, թե որոշակի ուղղորդում կա, Դիլայնն ասաց՝ ինքը նման տպավորություն չունի, բայց գործընկերոջ խոսքերը չի ցանկանում մեկնաբանել։ Վստահեցրեց, որ անձամբ իրեն որևէ մեկը ուղղորդել չի կարող։

Դիլանյանի համար անակնկալ չի եղել Աշոտ Խաչատրյանի հրաժարվելը ՍԴ նախագահի թեկնածությունից։